News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Արդեն 5 տարի՝ 2019 թվականից, Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հետևողական են սահմանապահ Կոթիում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ենթակառուցվածքներ զարգացնելու և էկոգյուղերի ցանց ստեղծելու հարցում: Թե որքանով է դա կարևոր շուրջ 38 կմ երկարությամբ սահմանագիծ ունեցող գյուղի համար, բնակիչների համար ակնհայտ է: Կոթեցիներն իրենց անվտանգության և առավել հանգիստ հոգեվիճակին զուգահեռ նաև այլ տեսանկյունից են գնահատում տարեցտարի ավելացող լուսավորված փողոցների առկայությունը: Ժամանակակից LED լուսարձակների լուսատվությունը բարձր է, սպառած էներգիան՝ քիչ, դրանց շնորհիվ համայնքում տնտեսվող միջոցներն էլ՝ զգալի: Համակարգն աշխատում է ավտոմատ՝ բնական լույսի հետ կարգավորվելու հնարավորությամբ: Իսկ վերջին տարում արդիականացվել է նաև կառավարումը. հին վահանակները փոխարինվել են նորերով: Դա թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում կառավարումն իրականացնել հեռավար՝ բջջայինով արվող հեռախոսազանգով անջատել կամ միացնել լույսերը կամ էլ սահմանել ժամային նոր գրաֆիկ:

«Կոթիում նույնիսկ ամենածայրամասային փողոցները կարևոր նշանակություն ունեն: Դրանք սահմանին ավելի մոտ են՝ երբեմն ուղիղ գծով 1200 մ հեռավորության վրա: Այստեղ լուսավորության ցանցի կառուցումն իր կարևոր դերն ունի և´ անվտանգային, և´ հոգեբանական առումով: Երբ հակառակորդը տեսնում է սահմանապահ գյուղի լուսավորությունը, հասկանում է, որ շարժ կա, և որ այստեղ ապրում են: Համակարգն աշխատում է ավտոմատ ռեժիմով, բայց նոր տեխնոլոգիաներն առավել մեծ հնարավորություններ են տալիս: Ցանկության դեպքում կարելի է համակարգը միացնել-անջատել հեռավար՝ բջջային հեռախոսազանգի միջոցով, կամ սահմանել աշխատանքի նոր ռեժիմ»,- ասել է Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը:

Վերջին տարում Կոթիում լուսավորվել է 5 փողոց, որից երկուսն առավել կարևոր նշանակության են՝ սահմանին մոտ են: Սահմանից դրանց հեռավորությունը ուղիղ գծով հազիվ է գերազանցում մեկ կիլոմետրը: Հերթական ծրագրով այստեղ տեղադրվել է 59 LED լուսարձակ, լուսավորվել է շուրջ 2300 մ ճանապարհահատված: Ընդհանուր առմամբ, 5 տարվա ընթացքում Կոթիում տեղադրվել է 207 LED լուսարձակ, լուսավորվել է շուրջ 8 կմ տարածք: Ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախորդ տարիներին արտաքին լուսավորության հենասյուների տրամադրման և դրանց տեղադրման համար նախատեսված փոսորակները  փորելու գործում  իր ներդրումն է կատարել նաև համայնքը:

Գործընկեր կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությունը հեռավոր մարզերում բնակվողների համար կարևոր է մի քանի տեսանկյունից: Կառավարման արդի համակարգերի ներդնումն ու էկոգյուղերի ցանցի ձևավորումը թույլ են տալիս ապահովել երկարաժամկետ արդյունք, մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը և հնարավորինս կանխել արտագաղթը: Բացի այդ, լուսադիոդային լամպերը սպառում են 80%-ով պակաս էներգիա՝ ապահովելով բարձր լուսատվություն:

8.jpg (54 KB)

578.jpg (65 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ