News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դոլարի փոխարժեքն աճում է Դոնալդ Թրամփի ու ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի մոտեցումներում ակնկալվող տարաձայնությունների պատճառով, գրում է Bloomberg–ը։

Թրամփն ուզում է աշխուժացնել տնտեսությունը, բայց ԴՊՀ-ն, վախենալով գնաճից, կարող է արգելակել։ Թրամփն արդեն խոստացել է 550 մլրդ դոլար արժողության ենթակառուցվածքների զարգացման ծրագիր, նաեւ հարկերի կրճատում։

Այս թեմայով ուղիղ հայտարարություններ չեն արվել  (ԴՊՀ-ն հայտարարությունների հարցում երբեք չի շտապում)։ Բայց դեկտեմբերի 14-ի մամուլի ասուլիսի ժամանակ ԴՊՀ ղեկավար Ջանեթ Ելենը  ասել էր․ «Կարծում եմ, ո ր այս փուլում որպես խթան՝ ֆիսկալ քաղաքականության ակնհայտ անհրաժեշտություն չկա»։ Goldman Sachs-ի Standard Chartered-ի տնտեսագետների կարծիքով, դրանից պետք է հետևություն անել, որ ԴՊՀ-ն  բարձր գնաճի վերաբերյալ մտավախություններ ունի։

Bloomberg-ի կարծիքով, դոլարի փոխարժեքի ու շուկայում տոկոսադրույքների աճը պայմանավորված է հենց նրանով, որ ներդրողները վախենում են Սպիտակ տան ու ԴՊՀ-ի քաղաքականությունում հնարավոր տարաձայնություններից, դրա համար էլ շտապում են ապահովագրել իրենց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ