Honda ավտոկոնցեռնը Honda եւ Acura մակնիշների 772 հազար ավտոմեքենա է հետ կանչում ԱՄՆ-ից՝ Takata ընկերության արտադրության անվտանգության բարձիկների անսարքության պատճառով: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով AP-ն:
Հետ են կանչվելու, մասնավորապես, 2008-2012 թվականներին թողարկված Honda Accord, 2006-2011 թվականների Honda Civic, 2007-2012 թվականների Honda Fit, ինչպես նաեւ 2010-2012 թվականների Honda Insight մոդելները: