News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, որ անցյալ շաբաթ հետախուզական ծառայության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին զեկույց են ներկայացրել այն մասին, որ ռուսական կողմը նրա դեմ անձնական բնույթի նյութեր է հավաքել: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

CNN-ի հաղորդմամբ՝ գաղտնի փաստաթղթերը, որոնք ներկայացվել են ինչպես գործող, այնպես էլ ընտրված նախագահներին, տեղեկություն են պարունակում ռուսական գործակալների պնդումների մասին, որ իրենց տրամադրության տակ Դոնալդ Թրամփի դեմ նյութեր կան նրա անձնական պահվածքի եւ ֆինանսական գործարքների մասին, ինչպես նաեւ Թրամփի օգնականների եւ ռուսական իշխաությունների հետ կապված միջնորդների միջեւ տեղեկությունների փոխանակման մասին:

Երկու էջանոց այս հակիրճ հաշվետվությունը կցված է 2016 թվականին ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրությունների ընթացքին ռուսական միջամտության մասին զեկույցին:

Թրամփն այս հաղորդումները «վհուկների դեմ քաղաքական որս» է կոչել: Չհիշատակելով այս հոդվածները՝ Թրամփը Twitter-ում գրել է. «Կեղծ լուրեր. վհումների դեմ քաղաքական որս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ