News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեսպաշտության դրսեւորում է, որ մի դեպքում քննադատում են հայի եւ սեւամորթի ամուսնությունը, իսկ ասենք Քիմ Քարդաշյանի պարագայում նման քննադատություն գրեթե չի հնչում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «Խառնամուսնությունները Հայաստանում եւ հանրության վերաբերմունքը. արձագանքներ Մարաշլյան ֆոտոստուդիայի լուսանկարի շուրջ» թեմայով քննարկման ժամանակ նշել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, թե հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով եւս ամուսնացած է սեւամորթի հետ, չքննադատվեց, հակառակը՝ բոլորը փեսա էին անվանում Քանյե Ուեսթին, Զարուհի Հովհաննիսյանն արձագանքեց. «Այստեղ երեսպաշտությունն ակնհայտ է, որովհետեւ Քիմ Քարդաշյանը համայնքի սեփականությունը չէր, նա այլ մակարդակի անձ է, որով հպարտանալը համայնքին բերում է դիվիդենտներ: Այստեղ քննարկում ենք նաեւ ապրանքի գնի բարձր լինելու խնդիրը: Նորից մարդուն ապրանքայնացնում են, գին են նշանակում եւ այդ գինը որքան շահույթ կբերի, այդպես են դիտարկում»:

Նրա խոսքով, այստեղ կա նաեւ գրագիտության պակասի խնդիր. «Օրինակ Լոռվա մարզի հուշարձաններում կան քաղկեդոնական եկեղեցիներ, եւ հայերը դա համարում են ազգային ժառանգություն, ու մտքներով անգամ չի անցնում, որ դա օրինակ բյուզանդական մշակույթի տարրեր ունի կամ վրացական եկեղեցի է: Բացի այդ, Սայաթ Նովան ստեղծագործել սկսել է թուրքերեն, ընդհանրապես հայերեն երգերն ավելի քիչ են, թեեւ ստեղծագործել է երեք լեուներով: Նա սիրել է վրացի արքայադստերը եւ իր հիմնական ստեղծագործությունները նրան է ձոնել, բայց հայերը շատ հպարտ հայտարարում են, որ Սայաթ Նովան հայ է: Նույն երեսպաշտությունը նկատվում է նաեւ Փարաջանովի դեպքում, որն ակնհայտ, բաց նույնասեռական վարք է ունեցել եւ դատապարտվել է դրա համար:

Այդպիսի երսպաշտությամբ, կեղծելով մարդկանց անձնական կյանքը, փորձելով ներկայացնել այն հատվածը, որը մեզ է ցանկալի եւ ավելի շատ պահպանողական տեսանկյունն է կրում,  մենք փորձում ենք այդ մարդկանց յուրացնել, անգամ այն մարդկանց, որոնք ներկայացնում են համաշխարհային ժառանգություն եւ ասել, որ նա միայն հայ է: Ակնհայտ է, որ այդ երեսպաշտությունը մեզ միայն փոքրացնում, ճղճիմացնում է, բազմազանության ընկալումից կտրում է ու դարձնում շատ փոքր ազգ»:

Տպել
Ամենաշատ