News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պակիստանում կորել է մի իրավապաշտպան, որը զբաղվում էր փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ ու լուսաբանում ծայրահեղական խմբավորումների գործունեությունը, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

Վերջին մի քանի շաբաթներին սա իրավապաշտպանների անհետացման արդեն հինգերորդ դեպքն է։

Իրավապաշտպան Սամար Աբբասի ազգականների խոսքով նա անհետացել է անցած կիրակի, երկուշաբթիից սկսած հեռախոսազանգերին չի պատասխանում։

Դրանից մի քանի օր առաջ նա մայրաքաղաք Իսլամաբադ էր մեկնել։

Նախօրեին Պակիստանում բողոքի ցույցեր են անցել չորս իրավապաշտպանների անհետացման կապակցությամբ, որոնք քննադատել էին զինվորականներին, նաեւ իսլամական ծայրահեղականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ