News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Հունվարի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել  ԼՂՀ  Մարտունու շրջանի  ուղղությամբ՝ Աշաղը Վեյսալի բնակավայրի հյուսիս-արեւելքում։

ԼՂՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա)  եւ   ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ղեկավար գնդապետ Հանս Լամպալցերը (Ավստրիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են   ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա) եւ ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ, մայոր Ջավիթ Էլյասը։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: 

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը (ֆոտո)
Հայաստանը զգալի ձեռքբերումների է հասել տարբեր ոլորտներում, որը հնարավոր է եղել նաեւ Միացյալ Նահանգների աջակցության շնորհիվ...
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ (ֆոտո)
Նախագահ Անջեյ Դուդան հանդիպման առիթով ջերմորեն շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ…
Հադրութի արեւելյան հատվածում ԵԱՀԿ դիտարկումը նորմալ է անցել
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահիանձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը…
ԵԱՀԿ-ն ողջունում է Լապշինին ներում շնորհելու եւ Ալիեւին կալանքից ազատելու որոշումը, բայց խնդրում է հանել մեղադրանքները
Արլեմ Դեզիրը նաեւ ոջունել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու որոշումը․․․
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Հադրութի ուղղությամբ
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը…
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարող էին էմբարգո դնել որոշ երկրներին զենքի վաճառքի վրա. ԱԳՆ
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե Ուկրաինային ԱՄՆ զենքի մատակարարումները սրում են իրավիճակը եւ չեն նպաստում խնդրի կարգավորմանը…
Ամենաշատ
Partner news