News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թաիվանի օրենսդրական մարմինները օրերս որոշում են կայացրել, որը նախատեսում է մինչեւ 2025թ․ շահագործումից հանել բոլոր միջուկային էներգետիկ կայանները, հայտնում է «Սինհուան»։

Թաիվանում հիմա երեք ԱԷԿ է գործում։ Ատոմային էներգիային է բաժին ընկնում արտադրվող էլեկտրականության ընդհանուր ծավալի 14 տոկոսը։ Ըստ փաստաթղթի՝ հետագայում մեծ ջանքեր կգործադրվեն արեւային ու քամու էներգիայի յուրացմանն աջակցելու համար։ Մինչեւ 2025թ․ դրանց մասնաբաժինը կղզու էներգահամակարգում պետք է հասնի 20 տոկոսի։

Մինչդեռ մասնագետները նշում են, որ նոր էներգետիկ քաղաքականության հետեւանքով կարող են առաջանալ անկայուն էլեկտրամատակարարում, սակագների աճ ու Թաիվանում ածխածնի արտանետումների նվազման դժվարություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ