News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ford ավտոկոնցեռնը մտադիր է հաջորդ տարի հանրությանը ներկայացնել Focus մոդելի նոր տարբերակը, փոխանցում է Oane-ը: 

Արտադրողը ստեղծվող մոդելի վերաբերյալ բոլոր քարտերը չի բացում, սակայն արդեն համացանցում ավտոմեքենայի լուսանկար է հայտնվել: Ըստ լուսանկարի՝ մեքենայի առջեւի մասը ստացել է մեծ օպտիկա եւ հակամառախուղային լրացուցիչ լուսարձակներ: Կողմնային հայելիների վրա լրացուցիչ անդրադարձիչներ են տեղադրվել

Մշակողներն ակնարկում են, որ թարմացված Focus-ն ստեղծելիս կկիրառվի Fiesta մոդելի հավաքման տեխնոլոգիան: Եթե ըկերության ծրագրերն իրականացվեն, ապա Ford-ը Volksvagen Golf-ի եւ Opel Astra-ի լուրջ մրցակիցը կդառնա: Ուժային սարքերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն ակնկալվում է, որ Focus-ը կունենա միանգամայն նոր անկախ հետին կախոց: Նոր մետաղի օգտագործման շնորհիվ մեքենան ավելի թեթեւ կդառնա, ինչը դրական կանդրադառնա վառելիքի ծախսի եւ արագություն հավաքելու ժամանակի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Ամենաշատ