News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում,  Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան, Հ-33 ու Հ-35 ավտոճանապարհների Ստեփանավան-Ալավերդի հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Մ-2 ավտոճանապարհի Մալիշկա-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Տպել
Ամենաշատ