News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ավստրալական Perth Zoo կենդանաբական այգու աշխատակիցները Պուտրա Մաս անունով փղին սովորեցրել են տարբեր հոտեր տարբերել՝ նրա տրամադրությունը բարձրացնելու համար: Ըստ «Ռոսբալտ»-ի՝ գաղափարն առաջացել է, երբ աշխատակիցները նկատել են, որ փիղը ձանձրանում է:

Նրանք որոշել են կենդանուն զբաղեցնել խաղերի օգնությամբ՝ օգտագործելով փղի անհավանական սուր հոտառությունը: Պուտրա Մասը սովորել է տարբերել կիտրոնի, սուրճի, մորթու, փետուրների հոտը:

Ըստ ABC-ի՝ այգու աշխատակիցները դրանք թաքցնում են վանդակի մերձակայքում, իսկ երբ փիղը գտնում է դրանք, ուրախ ճիչ է արձակում:

Հիմա աշխատակիցները մտածում են նման խաղեր կազմակերպել այգու մյուս երկու փղերի, ինչպես նաեւ այլ կենդանիների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ