News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բեռլինի ահաբեկիչ Անիս Ամրին, որը դեկտեմբերին Սուրբծննդյան տոնավաճառում մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, հանցագործության իրականացման պահին կարող էր թմրանյութերի ազդեցության տակ լինել: Գերմանացի քննիչները սկսել են մշակել այս վարկածը, հայտնում է Welt am Sonntag-ը:

Նման ենթադրության են եկել, երբ քննիչները պարզել են, որ Ամրին կանոնավորապես էքստազի եւ կոկաին է օգտագոևրծել: Նախկինում հայտնի էր, որ Ամրին թմրանյութեր է վաճառել, ինչով վաստակել է իր ապրուստը: Այս մասին նշված է ահաբեկչության քննության ընթացքի վերաբերյալ հաշվետվության մեջ, որը հունվարի 16-ին կքննարկի Բունդեսթագի հատուկ կոմիտեն:

Գերմանիայում Ամրիի գործը քննում են 400 քննիչներ, որոնք փորձում են հայտնաբերել նրա հնարավոր հանցակիցներին: Հանցագործի բջջայինում ընդամենը 2 պահպանված համար է եղել, սակայն Եվրոպայում, հատկապես Իտալիայում նա զգալիորեն ավելի շատ է կապեր ունեցել: Իտալացի քննիչներն, իրենց հերթին, փորձում են պարզել, թե Ամրին ուր էր ուղեւորվում, երբ Միլանի շրջանում փաստաթղթերը ստուգելիս ոստիկանները նրան գնդակահարել են: Նրանք առայժմ հակված են կարծելու, որ նա փախուստի հստակ ծրագիր չուներ:

Դեկտեմբերի 19-ին պողպատի ձողերով բեռնված բեռնատարը, որի ղեկին նստած էր Անիս Ամրին, Բեռլինի կենտրոնում՝ Սուրբծննդյան տոնավաճառում մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Ահաբեկչության հետեւանքով 12 մարդ զոհվել է, մոտ 50 մարդ վիրավորվել: Դեկտեմբերի 23-ին Ամրին սպանվել է Իտալիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ