News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2016 թվականին մահացած երկու երգիչներ՝ Դեւիդ Բոուին եւ Լեոնարդ Քոհենը դարձել են Brit Awards երաժշտական մրցանակի թեկնածուներ, փոխանցում է Lenta-ն: Բոուին ներկայացվել է «Բրիտանացի մենակատար» անվանակարգում: Այս կոչմանն են հավակնում նաեւ երգիչ Քրեյգ Դեւիդը եւ ռեփեր Սքեփթան:

Քոհենը ներկայացվել է «Միջազգային մենակատար» անվանակարգում: Նրանից բացի, անվանակարգում ներկայացված են ամերիկացի Բրունո Մարսը եւ ռեփերներ Drake-ն ու The Weeknd-ը:

Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին Լոնդոնում:

Կոմպոզիտոր, երգիչ, դերասան եւ նկարիչ Դեւիդ Բոուին մահացել է 2016-ի հունվարի 10-ին՝ իր 69-ամյակից եւ ստուդիական 25-րդ Blackstar ալբոմի թողարկումից 2 օր հետո: Մինչեւ այդ նա 1,5 տարի պայքարում էր լյարդի քաղցկեղի դեմ:

Կանադացի երգիչ, բանաստեղծ եւ գրող Լեոնարդ Քոհենի մահվան մասին հայտնի է դարձել 2016-ի նոյեմբերին: Նա 82 տարեկան էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ