News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հնդկական հասարակության առաջին զայրալից բողոքներից հետո Amazon-ը ստիպված էր վաճառքից հանել Մահաթմա Գանդիի պատկերով հողաթափերը, փոխանցում է BBC-ն: 

Ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսներից եւ առաջնորդներից Մահաթմա Գանդիին Հնդկաստանում «ազգի հայր» եւ հոգեւոր ուսուցիչ են համարում:

Վաշինգթոնում Հնդկաստանի դեսպանատանը հրահանգվել է Amazon-ի ամերիկյան ստորաբաժանմանը կոչ անել հարգել հնդիկների զգացումները:

Ընամենը մի քանի օր առաջ ընկերությունը ստիպված էր ներողություն խնդրել Կանադայում Հնդկաստանի դրոշով ուղեգորգերի վաճառքի համար, որոնք Amazon-ի կայքում վաճառում էր ինչ-որ երրորդ ֆիրմա:

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սվարաջը Twitter-ում գրել է, որ Amazon-ն «անկասկած պետք է ներողություն խնդրի» եւ իր կատալոգից հեռացնի  այդ «վիրավորական ապրանքները»: Հակառակ դեպքում Սվարաջը սպառնացել էր անվավեր ճանաչել Amazon-ի աշխատակիցների հնդկական վիզաները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ