News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Կորսիկա կղզում ավելի քան 3,5 հազար տուն առանց էլեկտրականության է մնացել ձյան ուժեղ տեղումների պատճառով, հայտնում է Europe 1-ը:

Ռադիոկայանի տեղեկություններով՝ երկրի 12 դեպարտամենտներում, այդ թվում՝ մայրաքաղաքի շրջանում վատ եղանակի հետ կապված  նարնջագույն սպառնալիք է հայտարարվել: Հաղորդվել է հնարավոր ցրտահարությունների, ձյան տեղումների, ավտոտրանսպորտի երթեւեկության դժվարությունների մասին:

Առաջիկա 2 օրերին սպասվում է եղանակի վատացում: Ֆրանսիայի EDF էներգետիկ կորպորացիայի տեղեկացմամբ՝ ընկերության աշխատակիցները դժվարությամբ են հասնում այն վայրերին, որտեղ վերականգնողական աշխատանքների կարիք կա, քանի որ ձյան տեղումները երթեւեկությունը դժվարացրել են: Վերանորոգման որոշ աշխատանքների համար ուղղաթիռ է օգտագործվել:

Դրանից բացի, Լուարա դեպարտամենտում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ընտանեկան տարեց զույգ է զոհվել: Փրկարար ծառայության աշխատակիցները մեքենան գետում են հայտնաբերել, որը թափվում է Ռուշեն ջրամբարը: Ենթադրվում է, որ վարորդը սառցակալած ճանապարհի պատճառով կորցրել է մեքենայի կառավարումը, եւ այն ջուրն է ընկել:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ