News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Եվգենի Մախայլովիչ Լուկաշինը խելացնոր մոլագար է, որը ներխուժում է համեստ ուսուցչուհի Նադյա Շեւելյովայի տուն, հարձակվում նրա վրա, ահաբեկում,  սարսափեցնում սայրով եւ վերջում բարձրաձայնում է միասին մեռնելու գաղափարը: Այսպիսին է կամերային սլեշերի պարզունակ, դասական սյուժեն, որը ճիշտ մոնտաժելու դեպքում կարող էր ստացվել Էլդար Ռյազանովի անմահ «Ճակատագրի հեգնանք կամ Բաղնիքդ անուշ» սիրային կատակերգությունից: Այս մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

«Սարսափ տարբերակի» չարագուշակ, լարված թրեյլերը համացանցում է հայտնվել Ամանորից հետո, մեկ րոպեից մի փոքր ավելի ժամանակահատվածում հաջողելով անցնել ժանրի ավելի հայտնի օրինակներին՝ Ֆլենեգանի «Ճիչից» մինչեւ «Լռություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ