News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի իշխանությունները մինչեւ փետրվարի 20-ը երկարացրել են երկրում ամենատարածված թղթադրամի՝ 100 բոլիվարի շրջանառությունը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն: 

«Ես որոշեցի թղթադրամի շրջանառությունը եւս մեկ ամսով՝ մինչեւ փետրվարի 20-ը եկարացնել»,- ասել է Մադուրոն:

Դեկտեմբերի կեսին Մադուրոն հայտարարել էր 72 ժամվա ընթացքում 100 բոլիվարի շրջանառությունը դադարեցնելու մասին, որի արժեքը «սեւ շուկայում» այդ ժամանակ հավասար էր ընդամենը մոտ ԱՄՆ 2,5 ցենտի: Սակայն հետո թղթադրամի շրջանառությունը երկարացվեց մինչեւ հունվարի 2-ը, այնուհետեւ՝ մինչեւ հունվարի 20-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ