News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ առողջական խնդիրներ ունեցող երկու զինծառայող ազատվել է զինվորական ծառայությունից:

Այս առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ավելի քան մեկ տարի առաջ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Է. Ք.-ը եւ հայտնել, որ որդին՝ զինծառայող Գ. Ք.-ն, ունենալով զինծառայության հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումներով ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը եւ գտնվում է ծառայության մեջ:

Գ. Ք.-ն ունեցած գանգատների պատճառով պարբերաբար հետազոտվել է, ստացել տարբեր՝ զինծառայության հետ անհամատեղելի ախտորոշումներ: Ավելին՝ զորակոչման պահին գտնվել է տենդի մեջ, նույնիսկ անհրաժեշտ պատվաստումներ չի ստացել դրա պատճառով, սակայն տենդի իրական պատճառները հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, չնայած, որ նման պայմաններում, համաձայն ՀՀ ՊՆ թիվ 410-13 հրամանի, զորակոչիկին պետք է 6-ամսյա ժամկետով տարկետում տրամադրվեր:

Զինծառայությանը՝ զորակոչիկի պիտանիության հարցը վերանայելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2015 թ. սեպտեմբերից ՀՀ Պաշտպանության նախարարությանը ներկայացված գրություններին ի պատասխան՝ Նախարարությունից նախ հայտնել են, որ զինծառայողը պետք է ներկայացվի առաջիկա ԿՌԲՀ նիստին, ապա նաեւ նշել են, որ հետազոտությունները շարունակվում են: Ընդ որում՝ երկրորդ պատասխանն ստացվել է Կազմակերպության կողմից նույն հարցով երկրորդ գրությունն ավելի քան մեկ ամիս անց ուղարկելուց հետո միայն:

Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից շարունակաբար երկարաձգվել է զինծառայողի բուժումը, ցուցում է տրվել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ազատելու մասին, սակայն այդուհանդերձ հետազոտությունների արդյունքում վերջինս ՀՀ ՊՆ 410 հրամանի  30 Գ, 28 Բ, 48 Դ հոդվածների առկայությամբ զինծառայությանը պիտանի է ճանաչվել:

Եվ վերջապես, 2016 թ.  դեկտեմբերի 19-ին ԿՌԲ Հանձնաժողովը որոշել է, որ «Գ. Ք.-ն պիտանի չէ ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է սահմանափակումով պատերազմական ժամանակ՝ համաձայն ՀՀ ՊՆ 410 հրամանի  11 Բ, 20 Գ, 28 Բ, 48 Դ, 26 Դ, 7 Գ, 10 Գ հոդվածների»:

Հետաքրքիր է, որ որոշմամբ հստակ նշված է՝ հիվանդությունը ձեռք է բերվել ծառայության ընթացքում: Մինչդեռ ավելի քան մեկ տարի իրականացված փորձաքննություններից եւ ոչ մեկի արդյունքում նման որոշում չի կայացվել եւ անհասկանալիորեն ձգձվել է զինծառայության պիտանիության հարցի վերջնական լուծումը:

Մեկ այլ զինծառայողի՝ ԼՂՀ ՊԲ զինծառայող Կ. Հ.-ի իրավունքների պաշտպանության նպատակով 2016 թ. հոկտեմբերի 5-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել զինծառայողի մայրը՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Զ. Է.-ն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Ամենաշատ