News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իրավապահները ուսումնասիրում են Ստամբուլի գիշերային ակումբում Ամանորի գիշերը 39 մարդու գնդակահարած ակաբեկչի ֆինանսական շարժառիթները։ Չինական Սինհուա գործակալության փոխանցմամբ, կասկածյալի բնակարանում խուզարկության ընթացքում հայտնաբերվել է  150 հազար ԱՄՆ դոլար։

Ոստիկանությունը համարում է, որ ահաբեկիչը չէր կարող վերցնել այդ գումարը ահաբեկչությունից հետո անվտանգության հատուկ պայմանների պատճառով։ Գումարի հայտնաբերման պատճառով ոստիկանությունը ավելի հակված է ընդունել ֆինանսական, այլ ոչ–թե գաղփարական շարժառիթների մասին վարկածը։ Թուրքիայի իշխանությունները ուսումնասիրում են նաև ահաբեկչությանը գաղտնի ծառայությունների հնարավոր առնչությունը։   

Նշենք, որ թուրքական ոստիկանությունը ահաբեկչությունը իրականացնելու մեջ կասկածում է Աբդուլքադիր Մաշարիպովին, ով նաև հայտնի է որպես Աբու Մոհամեդ Գորասան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ