News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Ժառանգություն» կուսակցությունում կան տարաձայնություններ եւ «Ժառանգությունը» շատ կարեւոր փորձաշրջանի մեջ է: Այս մասին այսօր` հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մենք արդեն  10 տարի  թե սպասարկել ենք ընտրական պայքարը, թե  եղել ենք քաղաքացիական հատվածի հետ, շարքային քաղաքացիների հետ: Ով կարծում է,թե ինքը կկարողանա հաղթահարել  «Ժառանգության» նախադեպն առանց նույն արժեքները որդեգրելու, կսխալվի: «Ժառանգություն» կուսակցությունը ստեղծվել է ժողովրդի ծոցից, երբ ոչ ոք չէր հավատում, որ Հայաստանը կարող է ունենալ ընդդիմադիր քաղաքացիական կուսակցություն: Մենք միշտ բաց ենք խոսել, միշտ եղել ենք ճակատի վրա` Մարտի 1-ին եւ ընտրությունների ժամանակ»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ «Ժառանգությունում» Մարտի 1-ի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, սակայն, չի կարելի ասել, որ կուսակցությունում հակասություններ են: «Ամեն մեկն ունի իր տեսակետը եւ, ցավոք սրտի, մարտի մեկին ես Պետերբուգում էի որպես դիտորդ եւ կարող եք ինձ համարել մեղսակից, որ ներկա չէի: Մեղսակից էին բոլորը` զինված ուժերը, բոլոր նախագահները, ովքեր կրակ բացեցին անմեղ քաղաքացիների եւ նաեւ ոստիկանների նկատմամբ:

Տարիներ անց թող ոչ ոք սրբի կերպարի մեջ չկանգնի եւ աշխարհին չներկայացնի, թե ինքը սրբության սրբոց է եւ ունի վերջին ճշմարտությունը: Եվ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը մարտի մեկով պետք է դատաքննվեն, այդ գործի շրջանակում մինչեւ հիմա չեն դատաքննվել առաջին նախագահը, նրանք, որոնք ներկա եղել են մարտի մեկին որպես տուժող»,-ասաց նա:

Նրա խոսքով` այժմ էականը նոր, սահմանադրական, իշխանափոխված, ինքիշխան Հայաստան ստեղծելն է:

«Զարուհի Փոստանջյանի ասածը միայն այն է, որ նրանք, որոնք մեղավորություն ունեն,  հավասարապես պատասխան տան դատարանի առաջ, բայց ներկա դրությամբ մեղսակից չի կարող լինել, քանի դեռ դատավարություն չի եղել»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդը նշեց` սխալական են բոլորը, այդ թվում ինքը. «Հենց իր սխալի պատճառով 2012 թ. «Ժառանգությունից» պատգամավոր չդարձան Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ