News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը Երեւան կատարած այցելության ժամանակ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը ներկայացրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության վերջնական զեկույցը Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին։

Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ու միջազգային համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ու քննարկումների ժամանակ։ ԺՀՄԻԳ ներկայացուցիչները նշել են պոտենցիալ ոլորտները՝ հետագա համագործակցության համար ու առաջարկել են որոշակի քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել տարբեր շահագրգռված կողմերի կողմից հանձնարարականները դիտարկելու համար։

ԺՀՄԻԳ խումբը ուշադրություն է դարձրել այն առաջնահերթ հանձնարարականների վրա, որոնք ուղղված են ընտրակաշառքի ու պետական ռեսուրսների չարաշահման խնդիրների լուծմանը՝ ընտրական գործընթացին հասարակության վստահությունն ամրապնդելու նպատակով։

Զեկույցը պարունակում է հանձնարարականներ՝ անցկացնել զանգվածային բարեփոխումներ ընտրությունների բնագավառում՝ առկա թերացումները ու օրենսդրական երկիմաստ դրույթները վերացնելու համար, այդ թվում քարոզչության, քարոզարշավի ֆինանսավորման կանոնների, բողոքարկման իրավունքի ու բողոքները ներկայացնելու վերջնաժամկետների մասին։

ԺՀՄԻԳ-ը նշել է, որ անհրաժեշտ են հետագա ջանքեր՝ սահմանափակ հնարավորություններով ընտրողների իրավունքների սահմանափակումները վերացնելու ու քվեարկության ընթացակարգը նրանց համար ավելի հասանելի դարձնելու, ընտրություններին կանանց մասնակցությունն ընդլայնելու ու ընտրությունների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

ԺՀՄԻԳ զրուցակիցների մեծ մասը շեշտել է Հայաստանում ընտրական գործընթացի հանդեպ հասարակության անվստահությունը վերացնելու անհրաժեշտությունը ու կոչ է արել քաղաքական իսթեբլիշմենթին քաղաքական կամք դրսեւորել ընտրողների վրա բոլոր տեսակի ճնշումների դեմ ու հրապարակավ խոչընդոտել ընտրակաշառքին։

«Ընդունելով կողմերի պատրաստակամությունը՝ մասնակցել ընտրությունների վերաբերյալ հանձնարարականների իրականացմանը՝ անհրաժեշտ են լայն ու համընդգրկուն  խորհրդատվություններ բարեփոխումների հաջող ընթացքի համար»,- ասել է Դոնալդ Բիսսոնը՝ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալը։

ԺՀՄԻԳ բաժանմունքի ղեկավար Ալեքսանդր Շլիկն էր իր հերթին է շեշտել, որ Գրասենյակը պատրաստ է աջակցել հանձնարարականների իրականացմանը՝ այդ թվում ընտրական օրենսգրքի փոփոխությունները վերանայելու ու տեխնիկական հարցերի շուրջ։

Նշենք, որ ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունները պարտավորվել են անհապաղ հետեւել ԺՀՄԻԳ գնահատակններին ու հանձնարարականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
ԱԺ ընտրություններին մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ արած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Ընտրության մասնակիցներին հաշվառող էլեկտրոնային սարքի կողմից տրվել է ազդանշան այն մասին, որ Ա. Առաքելյանն արդեն իսկ քվեարկել է…