News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիական ճգնաժամի կարգավորման գործում ջանքերի համակարգման եւ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք միջսիրիական բանակցություններին առնչվող հարցեր է քննարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իրանցի եւ թուրք գործընկերներ Ջավադ Զարիֆի եւ Մեւլութ Չավուշօղլուի հետ կայացած հեռախոսազրույցների ընթացքում։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության լրատվական ծառայության փոխանցմամբ, կողմերը քննարկել են Աստանայում կայանալիք հանդիպմանը վերաբերող հարցեր՝ հաշվի անելով այս ամիս ավելի վաղ Մոսկվայում եռակողմ ձեւաչափով փորձագիտական կոնսուլտացիաների արդյունքներով արտահայտված տեսակետները։

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների միջեւ կայացած հեռախոսազրույցի ընթացքում կայացել է Սիրայում ստեղծված իրավիճակի շուրջ մտքերի խորացված փոխանակում, շեշտվել է Սիրիայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջնորդությամբ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ