Ամերիկյան Մայամիում (Ֆլորիդա նահանգ) Մարտին Լյութեր Քինգի օրվա տոնակատարության ժամանակ հրաձգության հետեւանքով 8 մարդ է վիրավորվել, տուժածների թվում 5 անչափահաս կա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով WSVN հեռուստաալիքը:
Անհայտ անձինք կրակ են բացել Մարտին Լյութեր Քինգի Հիշատակի այգում անցկացվող տոնի մասնակիցների ուղղությամբ: Տուժածներից մեկը՝ 20 տարեկան երիտասարդ, ծայրահեղ ծանր վիճակում է:
Ոստիկանությունը 2 անձի է ձերբակալել, հանցագործության վայրում երկու միավոր հրազեն է հայտնաբերվել: