News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Արեւհատ Շ.-ի կողմից կատարած սուտ մատնության դեպքով հարուցված քրեական գործը, որով վերջինս ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցներին հանիրավի մեղադրել է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս նախորդ տարի բանկային փաստաթուղթ կեղծելու համար քննչական մարմնի կողմից մեղադրանք էր  առաջադրվել Արեւհատ Շ.-ին:  Վերջինս, սակայն, որպես մեղադրյալ լրացուցիչ ցուցմունք էր տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Արա Ա.-ն եւ նույն բաժանմունքի պետ Արամ Վ.-ն իրենից բացատրություն վերցնելիս ուղղորդել են, որ ընդունի, իբր, իր կողմից չկատարած բանկային փաստաթուղթ կեղծելու հանգամանքը: 

Ըստ Արեւհատ Շ.-ի՝ ոստիկանները հավաստիացրել են, որ այդ կերպ գործի ընթացքը հօգուտ իրեն կլուծվի, ուստի ինքը համաձայնել է եւ բացատրությունը գրել նրանց թելադրանքով: Թեպետ Արեւհատ Շ.-ն նախապես նախազգուշացված է եղել սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, այդուհանդերձ, նույնաբովանդակ կեղծ ցուցմունք է տվել նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:  

Ծառայությունում իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արեւհատ Շ.-ի հայտնած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, այսինքն` վերջինս հետաքննություն կատարող անձանց անհիմն մեղադրել էր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ: Ըստ այդմ` հիշյալ դեպքով հարուցված գործը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Արեւհատ Շ.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ