News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության հայտարարությունը հերքում է պաշտոնական Բաքվի պնդումները:

NEWS.am-ի տրամադրության տակ է ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության հայտարարությունը, որը դեկտեմբերի 31-ին կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում հնչեցրել է Գերմանիայի դեսպան Էբերհարդ Պոլը: Հայտարարությունում հստակ նշվում է, որ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի մանդատը երկարաձգումը արգելափակելու համար Ադրբեջանի կողմից բերվող «պատճառներն» անհիմն են:

Ստորեւ ներկայացնում ենք ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության հայտարարությունը.

«Ինչպես գիտեք, որ Նախապատրաստական կոմիտեում հնարավոր չեղավ հասնել կոնսենսուսի Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի, Ուզբեկստանում Ծրագրերի համակարգողի, Տաջիկստանում գրասենյակի, Բիշքեկում Կենտրոնի, երկու ռուսական սահմանային անցակետերում դիտորդական առաքելության մանդատների երկարաձգման, ինչպես նաեւ 2016թ.Հավաքական բյուջեի վերանայման վերաբերյալ: Բոլոր այս որոշումներում մենք մոտ ենք կոնսենսուսին:

Բոլոր այս որոշումներում կոնսենսուս հասնելու խոչընդոտն է Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի օրակարգում նախատեսված մի ծրագիր: Մեր քննարկումների ժամանակ մի պատվիրակություն մտահոգություն էր հայտնել, որ մարդասիրական ականազերծման ոլորտում նախատեսված այդ ծրագիրը հակասում է գրասենյակի մանդատին: Թույլ տվեք տեղեկացնել ձեզ, որ 2016թ.-ի հավաքական բյուջեի բանակցություններից հետո Գերմանական նախագահությունը Երեւան գործուղեց իր հատուկ ներկայացուցիչ Բեխլերին` այդ ծրագրի գործունեությունն ուսումնասիրելու առաջադրանքով: Վերջինիս ուսումնասիրության հիման վրա, մենք եկանք այն եզրակացության, որ տվյալ ծրագիրը գրասենյակի մանդատից դուրս չէ: Այնուհանդերձ, մենք ի գիտություն ընդունեցինք, որ մտահոգությունները պահպանվում են եւ մենք հավատում ենք, որ հնարավոր է փարատել այդ մտահոգությունները:

Ավստրիական նախագահության հետ մեկտեղ, մենք աշխատել ենք այս ուղղությամբ: Խիստ ցավալի է, որ մինչ այժմ հնարավոր չի եղել համաձայնության գալ Երեւանի գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ, թեեւ բովանդակային առումով բոլորի համար ընդունելի որոշումը գտնվել էր:

Մնացած հարցերը բացարձակապես ընթացակարգային բնույթի են, եւ մենք վստահ ենք, որ դրանք շուտով կգտնեն իրենց լուծումն ավստրիական նախագահության ղեկավարության ներքո: Մենք հասկանում ենք, որ դա թույլ կտա ընդունել ներկայումս արգելափակված որոշումները: Ելնելով այն հանգամանքից, որ մենք ակնկալում ենք այդ որոշումների մանդատների մոտալուտ ընդունումը, մենք խորհուրդ կտայինք Գլխավոր քարտուղարին այս պահին չնախաձեռնել այդ առաքելությունների փակման գործընթացները:

Թույլ տվեք ընդգծել, որ դաշտային առաքելություններն այս կազմակերպության առանձնահատուկ արժեքն են եւ մեր ընդհանուր պարտքն է ապահովել նրանց պատշաճ գործունեությունը: Ես կցանկանայի շեշտել, որ դաշտային առաքելությունների ծրագրերը եւ գործունեությունը պետք է բարձրացվեն, քննարկվեն եւ հասցեագրվեն բյուջետային բանակցությունների շրջանակներում: Այս տեսակետից, ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս իրավիճակի բացառիկության վրա, որը չպետք է ծառայի որպես օրինակ մանդատների ապագա երկարաձգման ժամանակ:

Առավել ընդհանուր դիտարկում. մտահոգիչ է, որ այն մասնակից երկրները, որոնք շարունակվող հակամարտությունների պայմաններում կարող են ամենաշատն օգտվել ԵԱՀԿ-ից եւ նրա գործիքակազմից, առավել քիչ են հակված փոխզիջման: Անփոփոխ դիրքորոշումների վրա պնդելը, ճկունության բացակայությունը, նույնիսկ այն դեպքում, երբ մտահոգությունները բովանդակային առումով հասցեագրված են, վնասակար են թե' մեր աշխատանքի, թե' անվտանգությունն ու համագործակցությունը առաջ մղելու մեր ընդհանուր գործունության համար: Եթե նման մոտեցումը շարունակվի կամ դառնա ընդհանուր գործառույթ, ապա այն կարող է կաթվածահար անել ԵԱՀԿ-ն:

Մենք չէինք ակնկալում այսքան կիսատ գործեր թողնել գալիք ավստրիական նախագահությանը: Այնուհանդերձ, թույլ տվեք կրկնել, որ համոզված եմ, որ այսօրվա խոչընդոտը գալիք օրերի ընթացքում իր արագ լուծումը կստանա: Սիրելի Կլեմենս, ցանկանում եմ քեզ կամք եւ հաջողություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ