News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2017 թվականին Հայաստանում գիտության ֆինանսավորումը չի պակասել։ Այս մասին հունվարի 17-ին լրագրողներին ասել է ԿԳՆ Գիտության պետկոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։

Նրա խոսքով՝ 2016 թվականին ընդհանուր ֆինանսավորումը կազմել է 14.2 մլրդ դրամ, որոնցից բազային ֆինանսավորման ծրագրի համար՝ 12.6 մլրդ դրամ, թեմատիկ ծրագրերին՝ 1.4 մլրդ դրամ, իսկ պետական թիրախային ծրագրերին՝ 206 մլն դրամ։

Հարությունյանը հիշեցրեց, որ ՀՀ պետբյուջեի մասին օրենքի համաձայն՝ գիտության  հատկացումները չեն կարող ավելի քիչ լինել, քան նախորդ տարի։  Համապատասխանաբար, 2017-ին ֆինանսավորումը 0.8 տոկոսով կմեծանա։ Հայաստանը լրացուցիչ գումարից վճարելու է ԵՄ Евросоюза «Horizon – 2020» ծրագրի անդամավճարը, որը նախատեսված է գիտական եւ նորարարական նախագծերի ֆինանսավորման  համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ