News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունվարի 17-ին, շարունակվեց հրապարակվել «Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործով առկա ապացույցները:

Դատարանում ցուցադրվեցին ճանաչման ներկայացված ապացույցների տեսագրությունները, վկաներերին ճանաչման էին ներկայացված գործով երեք ամբաստանյալների` Վահան Հակոբյանի, Սարգիս Հախանումյանի, Սարգիս Գրիգորյանի եւ այլ մարդկանց լուսանկարներ: Վկաներից Վահագն Մնացականյանը  ճանաչման ներկայացված անձանցից մեկին ճանաչեց, որը ամբաստանյալներից Վահան Հակոբյանն է («Գաստիկ»):

Նա նշեց, որ ավտոտեխսպասարկման կետում աշխատելիս է եղել, երբ երեք հոգով մտել են իր մոտ եւ ասել, որ Վահանը սրտի շրջանում ցավեր ունի եւ խնդրել  նրան հիվանդանոց տեղափոխել, սակայն, նա նրանց հասցրել է մինչեւ Նորքի 3-րդ զանգված: «Ճանաչել եմ նրան չախկալ  աչքերից, նոսր մազերից, ընդհանուր տեսքից: Տպավորվել է, որովհետեւ իրեն վատ էր զգում»,-տեսանյութում ասաց վկաներից Վահագն Մնացականյանը:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ այդ ապացույցն անթույլատրելի պետք է համարել. «Ընթերականները ստորագրում են ընդամենը առաջին էջի հատվածում եւ վերջին էջին, սակայն, այստեղ տեսնում ենք, որ բոլոր էջերին կան ստորագրություններ, երբ է դա արվել` պարզ չէ: Անթույլատրելի ապացույց պետք է սա համարել, տեսագրությունում լսում ենք` անձն ասում է նմանեցնում է, վստահ չեմ, մինչ դեռ արձանագրվում է` վստահ եմ: Սա այն անձն է, երբ եկել է դատարան, տեսել ամբաստանյալներին եւ նրան չի ճանաչել»,-ասաց նա:

Լուսինե Սահակյանը նաեւ նշեց, որ օրենքով սահմանաված կարգով չի կատարվել քննչական գործողությունը, պետք է հասկանալ, թե վկային ինչ է ներկայացված, սակայն, այդ մասին արձանագրություն չի ներկայացվել տեսաձայնագրությունում եւ գուշակության միջոցով է միայն հնարավոր հասկանալ, թե տեսագրությունում ում լուսանկարն է ճանաչման ներկայացվում, բացի այդ գործով ամբաստանյալների հետ ճանաչման են ներկայացված այնպիսի անձանց լուսանկարներ, որոնք իրենց կառուցվածքով նման չեն ամբաստանյալներին:

Դատական նիստը դատախազի միջնորդությամբ հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 7-ին:

Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:

2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 6, 7 կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ
Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն...
Արմավիրում 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց
Պարզվել է, որ մայիսի 1-ին՝ ժամը 22։00-ին, երեխան իր մայրիկի հետ գտնվել է իրենց տան հյուրասենյակում, որտեղ  երեխան խաղալով բարձրացել է մահճակալի վրա...
Երևան-Սևան ճանապարհին «Զիլը» կողաշրջվել է. 110 գազի բալոն լցվել է երթևեկելի հատված
Մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության...
Բեռնատարի սրահի խցիկում հերոին կար. ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական...
Երևանում 25-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է ծառին. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը…
Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
Շուտով կայցելենք՝ տեսնենք ու՞մ հրամաններն են կատարում։ Ի՞նչ հիմքով են...
Ամենաշատ