News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսլանդական deCODE ընկերությունը հետազոտություն է իրականացրել, որի ընթացքում ապացուցել է, որ կրթություն ստանալու հետ կապված գենի քանակը երկի բնակչության շրջանում կրճատվում է։ Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, հայտնում է Guardian–ը։

Ընկերության մասնագետներն օգտագործել են 1910-1975 թթ. ավելի քան 100 հազար իսլանդացիների տվյալները։ Այդ ընթացքում, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, կրթության հետ այսպես թե այնպես կապված գեների ի հայտ գալու հաճախականությունը պակասել է։

Մասնագետներն այդ օրինաչափության պատճառը տեսնում են նրանում, որ գիտության նկատմամբ հակում ունեցող մարդիկ ավելի շատ կենտրոնացած են սեփական զարգացման վրա, այլ ոչ թե ընտանիք կազմելու։ Հենց այդ պատճառով գիտնականները կարծում են, որ դա հանգեցնում է նրանց գեների քանակի կրճատմանը։

Միաժամանակ պոպուլյացիայի դեգրադացման այդ էֆեկտը շատ թույլ է արտահայտված։ Գիտնականների գնահատականներով՝ իսլանդացիների IQ–ն միջինում մեկ տասնամյակում ընկնում է 0.04 բալով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ