News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հրազդանում ծնողների աչքի առջեւ 7-ամյա որդուն մահացու վրաերթի ենթարկած վարորդին դանակահարելու մեջ մեղադրվող Գագիկ Խանփերյանը կալանքի տակ է, քանի որ ընտանիքը չի կարողացել վճարել գրավը: Այս մասին NEWS.am-ին ասաց նախաքննության ընթացքում Խանփերյանի շահերի պաշտպան Անուշ Մխիթարյանը:

Անուշ Մխիթարյանի խոսքով, գործն արդեն դատարանում է, այստեղ նրա շահերը պաշտպանելու է Գարեգին Մարգարյանը: Հաջորդ դատական նիստը նշանակված է հունվարի 27-ին:

«Ես այդ օրն առաջին անգամ եմ նիստին մասնակցելու, այդ ընթացքում էլ կխոսեմ Խանփերյանի հետ` հասկանալու համար նրա դիրքորոշումը»,- ասաց Գարեգին Մարգարյանը:

Նշենք, որ 7-ամյա տղային ալկոհոլի ազդեցության տակ մահացու վրաերթի ենթարկած վարորդն ազատության մեջ էր, նախօրեին նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման եւ դատարանի դահլիճից տեղափոխվել կալանավայր:

Հիշեցնենք, որ վարորդին դանակահարել էր մահացած երեխայի հայրը, որին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Ըստ մեղադրական եզրակացության՝ մահացած երեխայի հայրը՝ Գագիկ Խանփերյանը, 2016թ. սեպտեմբերի 5-ին ժամը 17:30-ի սահմաններում Հրազդանում հանդիպել է իր որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառած Վանիկ Սարգսյանին: Վրեժխնդրության շարժառիթով իր մոտ պահվող դանակով Խանփերյանը դիտավորությամբ հարվածներ է հասցրել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերքեր, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող երկու վերքեր, ինչի հետևանքով Սարգսյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Գագիկ Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ իտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ