News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ գիտնականներն ի զորու են լուծելու պաշտպանության եւ տնտեսության ոլորտի ցանկացած խնդիր: Այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ձեռքբերումները, հնարավոր է, ավելի մեծ լինեն, եթե պետությունը անհրաժեշտ ծավալի պետպատվեր իջեցնի: Այն կա, սակայն, ցավոք, այնքան չէ, որքան ցանկալի կլիներ: «Իսկ մեր գիտնականներն ի զորու են լուծելու մեր պաշտպանության ցանկացած խնդիր: Մենք մեր բանակի համար տասնյակ ինժեներատեխնիկական եւ ռազմաարդյունաբերական մշակումներ ենք կատարում: Անցյալ տարի հաստատել ենք ավելի քան 40 այդպիսի ծրագիր»,- նշեց Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ