News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի տնտեսության մեջ ճգնաժամային երեւույթները Հայաստանի համար որոշ հետեւանքներ ունեցան։ Շատ բան պայմանավորված էր այդ երկրում մեր աշխատանքային միգրանտների հետ։ Առաջացան այդ երկիր արտագաղթելու հետ կապված խնդիրներ։ Բայց հիմնական հարվածը դեպի Հայաստան իրականացվող փոխանցումներին հասցրեց ռուսական ռուբլու անկումը։

Վերջին տարիներին ԱՄՆ դոլարը նորից սկսեց կայունանալ այլ արժույթների նկատմամբ։ Այդ նույն շրջանում ռուսական ռուբլին թուլացրեց դիրքերը այդ արժույթի նկատմամբ։ Ռուսաստանի տնտեսության մեջ ճգնաժամային երեւույթներից բացի, իր դերը խաղաց նաեւ նավթի համաշխարհային գների անկումը։

Անցյալ տարի Brent տեսակի նավթի ֆյուչերսները տատանվում էին 40-50 դոլարի սահմաններում։ Նավթի երկու խոշոր արտահանող երկրների՝ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ ակնհայտ հակասությունների պարագայում ՕՊԵԿ երկրներն ու այլ նավթ արդյունահանող երկրները համաձայնության եկան, եւ հունվարի 1-ից նավթի արդյունաբերության ծավալները կրճատվեցին օրական մոտ 1.8 մլն բարելով՝ արդյունահանության մոտ 2 տոկոսը։ Ֆյուչերսների գները միանգամից բարձրացան, եւ հիմա Brent–ն արժի բարելի դիմաց 50-60 դոլարի սահմաններում։

Նավթ արդյունահանող երկրների մեծ մասի համար այդ մակարդակը նույնպես բավարար չէ պետական բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։ Այդ պատճառով Ռուսաստանը դաշնային բյուջեի՝ նավթադոլարների պակասից առաջացած դեֆիցիտը փակում է մասամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի նվազման միջոցով, իսկ ներկայումս՝ փողերի թողարկումով։

Ընթացիկ տարին սկսեց անորոշության քաոսով։ Սակայն բառացիորեն մի քանի օրից որոշակի հստակություն կլինի, երբ ԱՄՆ նոր նախագահը ստանձնի իր լիազորությունները։ Դատելով ամենից՝ նա մտադիր է ընդլայնել ԱՄՆ–ում նավթի արդյունահանումը։

Նրա մտադրության իրականացումը կարող է փլուզել կամ հանգեցնել նավթի համաշխարհային գների որոշակի անկման։ Թեպետ վերջին օրերին դոլարի փոխարժեքը Ռուսաստանում 60 ռուբլուց էլ ցած է իջել, առաջիկա ամիսներին բացառված չէ վերադարձը անցյալ տարվա առավելագույն ցուցանիշին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ