News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից անցել է 10-ը տարի, սակայն հայերին եւ թուրքերին այնդպես էլ չհաջողվեց ձեռք բերել հաշտոնություն, որի մասին նա երազում էր։ Այս մասին ասված է France Presse–ի՝ Դինքի սպանության տարելիցին նվիրված հոդվածում։

Նշվում է, որ լրագրողի սպանությունը Թուրքիայի շոկի ալիք բարձրացրեց։ «Հրանտը երկու կարեւոր գործ էր անում. խրախուսում էր Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը ու թուրքական հասարակությանը ներկայացնում Հայկական հարցը», – կարծում է «Ակօս» թերթի գխավոր խմբագիր Էդվարդ Տանզիկյան։

«Դինքը ծնվել է Անատոլիայի Մալաթիայում, որտեղ ժամանակին մեծ թվով հայեր են ապրել, իսկ այժմ գրեթե հայեր չկան», – ասված է հոդվածում։ «Նա Ստամբուլ եկավ 1996 թվականին եւ հիմնեց «Ակօս» թերթը, որը Թուրքիայում առաջին հայկական թերթը չէր, սակայն առաջինն էր, որ սկսեց լույս տեսնել հայերեն եւ թուրքերեն։ Այդպիսով, Դինքը խթանեց մինչ այդ երկար տարիներ տաբու թեմաների քննարկումը։ 

«Ակօսի» հայերեն տարբերակի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով, Դինքը հսկայական ավանդ է ունեցել Հայոց հարցի մասին իրազեկման գործում, սակայն, ցավոք, դրա դիմաց վճարեց իր կյանքով։   

Թեեւ Դինքին սպանողը, ով այն ժամանակ ընդամենը 17 տարեկան էր բավական արագ ձերբակալվեց եւ դատապարտվեց, սակայն սպանության գործով դատավարությունը մինչ օրս շարունակվում է, եւ Դինքի կողմնակիցները կորցնում են վստահությունը, թե դատական համակարգի կկարողանա ի վերջո պարզել իրականությունը։ «Տասը տարի անց դատարանը այդպես էլ լույս չի սփռել սպանության վրա։ Մեկ ակնկալիքներ չունենք այդ դատավարությունից», – ասում է Էստուկյանը։

Սակայն տաբուն, որը կոտրեց Դինքը, մնում են ոչնչացված։ Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, դեռ մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել հայի ներկայությունը թուրքական խորհրդարանում, էլ չենք խոսում ցեղասպություն եզրույթի օգտագործման մասին, ինչն արեց Կարո Փայլանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ