News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գամբիայի նախագահ Յահա Ջամեհը երկրում 90-օրյա արտակարգ դրություն է հայտարարել պաշտոնավարման ավարտից մեկ օր առաջ, հաղորդում է BBC–ն։

Հարեւան երկրների առաջնորդները այժմ փորձում են ստիպել Ջամեհին իշխանությունը հանձնել անցած տարվա դեկտեմբերին կայացած նախագահական ընտրություններում հաղթած թեկնածու Ադամ Բարոուին, ում երդմնակալության արարողությունը պետք է կայանա հունվարի 19–ին Սենեգալում։

Արտակարգ դրություն մտցնելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ Նիգերիան իր ռազմանավն էր մոտեցրել Գամբիայի ափերին՝ փորձելով ճնշում գործադրել Ջամեհի վրա։ Արեւմտյան Աֆրիկայի երկրները մոբիլիզացնում են ուժերը, սակայն նշում, որ ռազմական միջամտություն միայն ծայրահեղ դեպքում կարող է լինել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ