News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Մանուել Վալսը հազիվ է խուսափել ապտակից Բրետան կատարած այցի ժամանակ, հաղորդում է  BFM TV հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունենցել Ֆրանսիայի հյուսիս–արեւմտյան Լամբալ համայնքում։ Տեղի քաղաքապետարանից դուրս գալուց հետո Վալսը, որին ուղեկցում էր Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան–Իվ Լե Դրիանը, զրուցել է անցորդների հետ։ Նրան է մոտեցել մի երիտասարդ, որը նախ ձեռքով բարեւել է նախագահի թեկնածու հետ, ապա փորձել ապտակել Վալսին։

Անվտանգության աշխատակիցները չեզոքացրել են 19-ամյա երիտասարդին, որին ներկայացվել է պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն իրականացնելու մեղադրանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ