News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից «Փոքր Մհեր կրթահամալիր»-ի վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները Կոտայքի մարզի դատախազության միջոցով 23.12.2016թ.-ին  ուղարկվել են ՀՀ ՔԿ` ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 180-181-րդ հոդվածների կարգով համապատասխան ընթացք տալու հանձնարարությամբ:

2016թ. դեկտեմբերի 30-ին ՔԿ-ի կողմից որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Կոտայքի մարզի դատախազությունում ստուգվել է նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը եւ պարզվել, որ որոշումը կայացվել է վաղաժամ, չեն ստուգվել առերեւույթ հանցագործության վերաբերյալ բոլոր տվյալները, անհիմն կերպով արժանահավատ են համարվել միայն կրթահամալիրի տնօրինության եւ աշխատակիցների հայտնած տեղեկությունները, ինչի կապակցությամբ նյութերի նախապատրաստման նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2017թ. հունվարի 16-ին որոշում է կայացվել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու եւ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու մասին:

Քրեական գոծով նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային վարչությանը:

Ավելի վաղ ՀՀ գխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրությունների շրջանակներում գրություններ են ուղարկվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, պահանջվել համապատասխան փաստաթղթեր եւ տեղեկատվություն «Փոքր Մհեր» կրթահամալիրում արձանագրված խախտումների վերաբերյալ:

Ուսումնասիրության արդյունքները  ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ