News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2016 թվականին Երեւանի 3050 տներում տանիքների եւ մուտքերի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։ Այս մասին հունվարի 18-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Նրա խոսքով՝ 2017 թվականին կարեւոր խնդիր է մնալու բազմաբնակարան տներում աշխատանքները։ «2016-ին 12 տների ծուռ տանիքները լիովին վերանորոգվել են»,– ասաց Արեյանը։

Փոխքաղաքապետը նշեց, որ 2016-ի ընթացքում բազմաբնակարան շենքերի  538 հազար քառ/մ մակերեսի վրա աշխատանքներ են իրականացվել։

«2016-ին 57 տներում վերանորոգվել է 137 վթարային պատշգամբ։ Այս տարի նախատեսվում է վերանորոգել 64 տների 140 վթարային պատշգամբ»,– հավելեց Կամո Արեյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ