News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանին, որը մինչ այդ հանդիսանում էր «Կապանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հեետ կապերի բաժնից:

Իր ելույթում Վահե Հակոբյանը վստահություն հայտնեց, որ Ռոմիկ Սարգսյանի մասնագիտական փորձն ու գիտելիքները կծառայեն բժշկական կենտրոնի զարգացման գործին: Բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետ Հակոբյանին վստահության համար՝ նշելով, որ ծանոթ է բուժանձնակազմին: Նա ասաց, որ ջանք չեն խնայի կարճ ժամանակում բուժհաստատությունում առկա խնդիրները համատեղ ուժերով լուծելու համար:

Ելույթ ունեցավ նաեւ Կապանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն  Սմբատ Օրբելյանը:

Նա հրաժեշտ տվեց անձնակազմին՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի  համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հրամանով Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սմբատ Օրբելյանն ազատվել է աշխատանքից:

Տպել
Ամենաշատ