News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի եւ Ադրբեւանի նախագահներ Պյոտր Պորոշենկոն եւ Իլհամ Ալիեւը շվեյցարական Դավոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Պորոշենկոն ողջունել է Ուկրաինա ադրբեջանական նավթի մատակարարման վերականգնումը։ Իր հերթին Ալիեւը նշել է, որ Ուկրաինայի տնտեսություն ադրբեջանական ներդրումների ծավալը հասել է 200 միլիոն դոլար։

Զրուցակիցները հաստատել են, որ փոխադարձաբար սատարում են երկու երկների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նաեւ կարեւորել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները պաշտպանելու եւ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցում ջանքերի համախմբումը: Պորոշենկոն եւ Ալիեւը նախանշել են միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՎՈւԱՄ–ի շրջանակներում համագործակցության ուղղությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ