News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը զրուցել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ:

Հիմա քննարկվում է հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանի խնդիրը, թե արդյո՞ք նա կարող է գլխավորել ՀՀԿ-ի ցուցակը կամ ցուցակում լինել: Հիմա նա ո՞ր ձևաչափով կարող է մասնակցել, և խորհրդարանական ընտրություններից հետո արդյո՞ք կարող է շարունակել մնալ վարչապետի պաշտոնում, որովհետև նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տարբեր հանդիպումների ժամանակ, ելույթներում  նշել է, որ Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն շարունակելու է մնալ Կարեն Կարապետյանը:

Ես, բնականաբար, չունեմ տվյալներ, թե վերջին 4 տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը քանի՞ օր է գտնվել Հայաստանում, քանի՞ օր է բացակայել Հայաստանից: Ես ներկայացրեցի իրավական պահանջները, որոնք սահմանված են Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով, և, եթե նա համապատասխանում է այդ պահանջներին, ապա, բնականաբար, կարող է լինել ՀՀԿ-ի ցուցակում կամ գլխավորել այդ ցուցակը, կամ լինել ինչ-որ այլ տեղում: Եթե չի բավարարում, բնականաբար, համապատասխան տեղեկանք նրան չի կարող տրվել:

Ինչ վերաբերում է որպես վարչապետ պաշտոնավարելու խնդրին, ապա, եթե առկա լինի համապատասխան քաղաքական ուժերի հարաբերակցություն, ինչպես նաև  քաղաքական որոշում ՀՀԿ-ի կողմից, ապա նա, բնականաբար, կարող է և 2017 թվականից հետո շարունակել պաշտոնավարել՝ որպես վարչապետ: Բայց այդ ժամկետը սահմանափակված է Սահմանադրությամբ՝ մինչև 2018 թվականի ապրիլը, այսինքն՝ այն պահը,  երբ ավարտվում են ՀՀ գործող նախագահի լիազորությունները: Դրանից հետո Սահմանադրության 212-րդ հոդվածը պահանջում է, որ կառավարությունը ներկայացնի իր հրաժարականը: Այդ հրաժարականը ներկայացնելուց հետո արդեն պետք է հաշվարկ կատարել՝ տեսնելու համար, թե 4 տարվա մշտական բնակության պահանջը կատարվա՞ծ է Կարեն Կարապետյանի պարագայում, թե՞ ոչ: 2017 թվականի համար, ինչպես արդեն նշեցի, նման պահանջ չկա: Եթե դրա արդյունքում պարզվի, որ վերջին 4 տարում 1461 օրվանից 731 օրը Կարեն Կարապետյանը բնակվել է Հայաստանում, ապա նա կբավարարի պատգամավորին ներկայացվող պահանջներին:

Եթե բավարարում է, նա կարո՞ղ է 2018 թվականի ապրիլից հետո ևս մնալ վարչապետի պաշտոնում:

Այո: Եթե բավարարում է, այդ դեպքում որևէ իրավական խոչընդոտ հետագա պաշտոնավարման համար չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ