Հոնդուրասի Սան Պեդրո Սուլա քաղաքում լրագրող Իգոր Պադիլյային գնդակահարել են նկարահանման ժամանակ: Ընդամենը մեկ օրում Հոնդուրասում առնվազն 5 մարդ է սպանվել, հայտնում է El Heraldo պորտալը:
Ականատեսների խոսքով՝ Իգոր Պադիլյայի վրա կրակել են ոստիկանական համազգեստով անհայտ անձինք:
Եվս 4 մարդու սպանել են Չոլոմա քաղաքի բարի վրա հարձակված անհայտ հանցագործները, 5 մարդ վիրավորվել է: