News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ցյուրիխում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը հարձակման է ենթարվել: Անհայտ անձինք դիվանագիտական առաքելության շենքի վրա ճաթռուկներ եւ հրավառություն են արձակել՝ վնասելով շենքի ճակատը եւ կոտրելով ապակիները, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

Հյուպատոսության աղբյուրները հայտնել են, որ հարձակումն իրագործվել է հունվարի 18-ի գիշերը:

Ցյուրիխի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում՝ փորձելով դուրս գալ ապօրինի ակցիայի մասնակիցների հետքի վրա: Վերլուծվում են մոտակայքում տեղադրված տեսահսկման խցիկների նկարահանումները:

Իշխանությունները խնդրել են ականատեսներին տեղեկություններ հայտնել ոստիկանական մոտակա տեղամասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ