News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում բանտարկյալները մասնագիտացված բուժծառայություններից օգտվելու իրավունք ունեն: Այս մասին ասված է հունվարի 19-ի կառավարության նիստում հավանության արժանացած ՀՀ քրեակատարողական հիմնարկնեում բուժծառայությունների արդիականացման մասին նախագծում:

Բանտարկյալների մասնագիտացված բուժօգնության իրավունքը սահմանված է Բանտարկյալների հետ վարվելու նվազագույն ստանդարտ կանոններում: Սակայն 4 բանտերում, օրինակ, ատամնաբույժներ չկան: Նշված կանոնների համաձայն՝ անհրաժեշտության դեպքում, բանտարկյալները պետք է նաեւ հոգեբանական օգնություն ստանան, բայց նման հնարավորություն ամենեւին էլ ոչ բոլորն ունեն:

Այս եւ այլ հարցեր պետք է լուծի նշված հայեցակարգը: Առաջարկվում է, մասնավորապես, բուժծառայությունների հիմնական մասը փոխանցել քաղաքացիական հիվանդանոցներին: Առաջարկվում է նաեւ կա՛մ փակե բանտարկյալների պետական հիվանդանոցը, կա՛մ այնտեղ միայն հոգեբանական եւ հոգեբուժական ծառայություն մատուցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ