«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձից Հայաստանի քաղաքական դաշտը շահել է։ Այս մասին հունվարի 19-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։
Նրա խոսքով յուրաքանչյուր քաղաքական ուժ, առավել եւս այս կամ այն կուսակցության առաջնորդ, ինքը պետք է որոշի՝ վերադառնա քաղաքական կյանք, թե ոչ։ «Գագիկ Ծառուկյանի վերադարձից Հայաստանի քաղաքական դաշտն ավելի ակտիվ ու մրցունակ կդառնա»,- նշել է Մինասյանը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ նախկին առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը որոշել է վերադառնալ ակտիվ քաղաքականություն ու մասնակցել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Նա ստիպված է եղել քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարել նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ քննադատությունից հետո՝ 2015-ի փետրվարին։ Այն ժամանակ ՀՀԿ պատգամավորները Ծառուկյանի հասցեին թույլ էին տվել ոչ միայն քննադատական, այլեւ վիրավորական արտահայտություններ։