Թեհրանում հրդեհից փլուզվել է կեսադարյա վաղեմություն ունեցող Plasco շենքը։ Միջադեպից վիրավորվել է առնվազն 40 մարդ, որոնց թվում՝ հրշեջ ծառայության աշխատակիցներ։ Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շենքում մինչեւ 300 մարդ է եղել։
Շենքում հրդեհը բռնկվել էր 9-րդ հարկում եւ արագորեն վերեւ տարածվել։ Կրակից հալվել էին պողպատյա կառույցները, ինչի հետեւանքով շենքը փլուզվել է։
Plasco–ում տեղակայված էին հագուստի արտադրամասեր եւ այլ կոմերցիոն հաստատություններ։ Շենքը կառուցվել էր 53 տարի առաջ։