News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գուրգեն Արսենյանի որդու` Գուրգեն Արսենյանի եւ ընկերների գործով դատական քննությունը կանցկացվի արագացված կարգով: Այսօր՝ հունվարի 19-ին, նման որոշում կայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը:

Արագացված կարգով քննություն անցկացնելու միջնորդություն նախորդ նիստին ներկայացրել էին ամբաստանյալները: Այսօր մեղադրող կողմը նույնպես փոխեց դիրքորոշումը եւ համաձայնվեց արագացված կարգով դատաքննությունն անցկացնելուն:

Այնուհետեւ դատախազը միջնորդեց որպես տուժող ճանաչել այս գործով նախկինում մեղադրյալ երկու երիտասարդի: Միջնորդությունը բավարարվեց:

Դատական նիստը շարունակվում է: Ամբաստանյալները հայտարարեցին կրկին, որ իրենց մեղավոր են ճանաչում: Գուրգեն Արսենյանն էլ ավելացրեց, որ տուժողների հետ հաշտվել է ինքը: Դատարանը Նշենք, որ նիստին մասնակցում է նաեւ պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Ըստ մեղադրական եզրակացության` պատգամավորի որդին՝ Գուրգեն Արսենյանը, ընկերների՝ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի եւ գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ ապրիլի 17-ին Երեւանի գիշերային ակումբներից մեկի դիմաց, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել է խուլիգանություն:

Արմեն Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ մեկ այլ դրվագով, նա 2015թ. հունիսի 21-ին իր ընկեր Գուրգեն Արսենյանի եւ վերջինիս 3 այլ` գործով ինքնությունները չպարզված ընկերների հետ գտնվել է մայրաքաղաքի ակումբներից մեկում, որտեղ գինովցած լինելու պատճառով աղմկել է, ինչի պատճառով նրան դիտողություն է արել նշված ակումբի տնօրեն Գեւորգ Պողոսյանը: Արմեն Ներսիսյանը սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ է տալ եւ անկանոն հարվածներ հասցրել ինչպես Գեւորգ Պողոսյանին, այնպես էլ ցանկացած պատահած անձի` էականորեն խաթարելով հասարակական վայրում գտնվող անձանց ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիությունը:

Գուրգեն Արսենյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գուրգեն Գրիգորյանին՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Արմեն Ներսիսյանին 258-րդ հոդվածի 4-րդ մասով 3-րդ մասի 1-ին կետով: Պատգամավորի որդին ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանավորված են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. ապրիլի 17-ին մայրաքաղաքի գիշերային ակումբներից մեկում վիճաբանությունը սկսվել է կենցաղային շարժառիթով՝ երկու երիտասարդների միջեւ, որին հետագայում միացել են նաեւ նրանց ընկերները եւ հարաբերությունների պարզաբանումը շարունակվել է դրսում՝ ակումբի մոտ՝ վերաճելով խուլիգանության։ Մայիսի 16-ի դրությամբ՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ, այդ թվում Գուրգեն Արսենյանին:

Նշենք, որ պատգամավորի որդին ձերբակալվել էր 2016թ. մայիսի 11-ին ոստիկանության աշխատակիցների կողմից «Բագրատաշեն» սահմանային անցակետում եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նրան մայիսի 14-ին մեղադրանք էր առաջադրվել եւ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, սակայն ավելի ուշ խափանման միջոցը փոխվել էր` ստորագրություն չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ