News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Այսպես կոչված «բրեքսիթ»–ի ավելի խիստ տարբերակը, որի օգտին արտահայտվեց  Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Միացյալ Թագավորության եվ Շոտլանդիայի համար կարող է դառնալ «տնտեսական աղետ»։Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Սթարջենը հայտարարել է, որ իրենք չեն սատարում վարչապետ Մեյի ծրագրերը, հաղորդում է շվեյցարական Tagesanzeiger պարբերականը։

Սթարջենի խոսքով՝ Լոնդոնում գործող կառավարությունը «չի կարող Շոտլանդիային հեռացնել ԵՄ–ից կամ եվրոպական միասնական շուկայից՝ հաշվի չառնելով այդ եվ այլ ապագայի միջեւ ընտրություն կատարելու Շոտլանդիայի ցանկությունը։

Սթարջենը ,հրապարակման համաձայն, արդեն նշել է Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի առանձնացմա հարցով նոր հանրաքվե անցկացնելու մասին։ Որոշ լրատվամիջոցներ մեջբերում են Սթարջենի այն խոսքերը,թե իբր «բրեքսիթ»–ի մասին Մեյի հայտարարությունից հետո անկախության նոր հանրաքվեն ավելի հավանական է դարձել»։

Ավելին, Սուրբ ծննդյան տոներից առաջ շոտլանդական կառավարության ղեկավարը ներկայացրել է մի փաստաթուղթ՝«Շոտլանդիայի տեղը Եվրոպայում» (Scotland's Place in Europe) վերնագրով։ Սթարջենն այդպիսով հասկացնել է տվել,որ «եթե պարզվի,որ այլ տարբերակով Շոտլանդիայի շահերը չի հաջողվում պաշտպանել,անկախության ձեռքբերումը պետք է մնա որպես  Շոտլանդիայի եվրոպական կարգավիճակը պահպանելու տարբերակ»։Քաղաքական գործչի խոսքով,եվրոպական միասնական շուկա մուտքը «որոշիչ նշանակություն կունենա Շոտլանդիայի ապագա բարեկեցության  համար»։

Շոտլանդիան անցած տարի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեմ է քվեարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ