News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չինաստանը ջանում է համատեղ ջանքեր գործադրել ԱՄՆ նոր վարչակազմի հետ չին–ամերիկյան հարաբերությունների ավելի նշանակալի զարգացմանը նպաստելու համար։ Այս մասին ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Հուա Չունինը՝ մեկնաբանելով հունվարի 20-ին կայանալիք  Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունը, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Չունինը նշել է, որ Չինաստանն ուշադիր հետեւում է ԱՄՆ նոր նախագահի երդմնակալության արարողությանը։ Չին–ամերիկյան հարաբերությունները համարվում են աշխարհում ամենակարեւոր երկկողմ հարաբերությունները։ Առողջ եւ կայուն միջպետական հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների շահերից։

Դիվանագետի խոսքով՝ այդ հարաբերությունների զարգացումը վերջին տարիներին ամբողջովին վկայում է այն մասին, որ երկու երկրներն ավելի շատ ընդհանուր շահեր ունեն, քան տարաձայնություններ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ