News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Դանիայի իշխող կոալիցիայի անդամ Liberal Alliance կուսակցությունը նահանջել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրությունից, փոխանցում է Danmarks Radio-ն:

Ամռանը LA-ն՝ 2 այլ կուսակցությունների հետ իշխանությանը կոչ էր արել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել: Նրանք հանդես են եկել Կարմիր-Կանաչ դաշինքի եւ «Այլընտրանք» կուսակցության հետ:

Սակայն 2016-ի նոյեմբերի վերջին LA-ն մտել է իշխանական կոալիցիայի մեջ եւ շրջադարձ կատարել: Կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Խենրիկ Դալը հայտարարել է, որ պաշտոնական ճանաչման ձգտելու կարիք չկա:

«Մենք պատմաբաններ չենք եւ կարծում ենք, որ հարցը պետք է մասնագետները քննեն: Մեր դիրքորոշումն այսպիսին է»,- Kristeligt Dagblad-ի հետ հարցազրույցում հայտարարել է նա:

Ընդդիմադիր Կարմիր-Կանաչ դաշինքը հավատարիմ է մնացել իր խոսքին: Կուսակցության ներկայացուցիչ Նիկոլայ Վիլումսենը հարցը ցավագին է համարում եւ խորը ողբերգություն:

«Մենք Թուրքիայում փոքրամասնությունների՝ քրդերի եւ քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի դեմ ուժեղ քաղաքական ճնշում ենք տեսնում: Այդ պատճառով անհրաժեշտ է, որ դանիական կողմը այդ ուժերին աջակցի»,- հայտարարել է նա:

Դանիայի նոր կառավարությունը այլ վերաբերմունք ունի, քան այնպիսի երկրները, ինչպիսին են՝ Շվեդիան, Գերմանիան կամ Ֆրանսիան, որոնք նախկինում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են, նշել է Danmarks Radio-ն:

ԱԳ նախարար Անդերս Սամուելսենը (LA կուսակցություն) հինգշաբթի այս հարցով խորհրդակցություն է հրավիրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ