Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը քննարկվե է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ նրա ավստրիացի գործընկեր, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցի հանդիպման ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հպանցիկ քննարկվել են բոլոր հարցերը, հաշվի առնելով, որ ղարաբաղյան կարգավորման խնդիրը կազմակերպության (ԵԱՀԿ-ի) տիրույթում է, այդ պատճառով էլ այն հիշատակվել է։ Սակայն, դրանք բանակցություններ չէին, կայացած հանդիպումը ավելի շուտ լայն «գույքագրման» հարց էր՝ օրակարգում առակա բոլոր հարցերը Ավստրիայի նախագահությանը փոխանցելու համատեքստում»,- նշել է Զախարովան։