News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 19-ին ժամանել է Վաշինգտոն, որտեղ հաջորդ օրը կայանալու է ԱՄՆ-ի 45-րդ պաշտոնում նրա երդմնակալության արարողությունը։

«Այսպիսով, ճանապարհորդությունը սկսզվում է, եւ ես շատ ջանասիրաբար կաշխատեմ ու կպայքարեմ, որպեսզի այն հիասքանչ լինի բոլոր ամերիկացիների համար»,- Twitter-ում գրել է Թրամփը։ «Կասկած չունեմ, որ միասին մենք Ամերիկան կրկին մեծ երկիր կդարձնենք»,- գրել է նա:

Լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան ապագա մամուլի խոսնակ Շոն Սփայսերը նշել է, որ ընտրված նախագահը շարունակում է փոփոխել իր ճառը, որը շատ «անձնական» է լինելու եւ արտացոլելու է «Ամերիկայի նրա տեսլականը», հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը։

Սփայսերը նաեւ հայտնել է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում , այդ թվում՝ հունվարի 20-ին,Դոնալդ Թրամփը ստորագրելու է նախագահի հրամանագրեր, «իրականացնելով իրական փոփոխությունների ծրագրերը», սակայն դեռ չի որոշել՝  որ ոլորտներում է ընթանալու այդ աշխատանքը եւ ինչ հերթականությամբ։ Թրամփը նաեւ կարող է պաշտոնը ստանձնելուց նմիջապես հետո չեղյալ հայտաարել Բարաք Օբամայի արձակած հրամանագրերը, որոնց հետ համաձայն չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ